Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 25 Պաշտպանի հարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացքում. 1. Բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը. 2. Տեղեկություններ կամ պարզաբանումներ կամ նյութեր կամ փաստաթղթեր ներկայացնելու պահանջները կարող են հասցեագրվել մեկից ավելի մարմինների: Բողոքի քննարկման վերաբերյալ ստացված տարբեր պարզաբանումների արդյունքում մինչև վերջնական որոշում կայացնելը Պաշտպանը կարող է քննարկման միջանկյալ արդյունքներով դիմել սույն հոդվածում նշված մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց. 3. Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների և ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով սույն հոդվածում նշված մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկելու խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ: |