FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  24

Հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը և քվեատուփը.
1. Հանրաքվեի քվեաթերթիկի ձևը և նմուշը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշը սահմանում է այնպես, որ հնարավոր լինի ապահովելու քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը ներառում է ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին.
2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով.
3. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր մասնակից ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում մասնակիցներին տրվում են հանրաքվեի դրված հարցերին համապատասխան քվեաթերթիկներ և ծրարներ: Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից.
4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ: Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են քվեարկության տարին, ամիսը, ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման.
5. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան երեք օր առաջ` լիազոր մարմնի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա.
6. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը.
7. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  24

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պարունակում է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան.
9. Հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: