Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 34 Հայրության ճանաչման պետական գրանցման մերժումը. 1. Հայրության ճանաչման պետական գրանցումը մերժվում է, եթե՝ 1) երեխայի ծննդի մասին ակտում որպես երեխայի հայր նշված է այլ անձ, որի վերաբերյալ տեղեկությունները գրառվել են երեխայի մոր ամուսնության պետական գրանցման հիման վրա, կամ եթե առկա է երեխայի նկատմամբ նախկինում հայրության ճանաչման պետական գրանցում. 2) հայրության ճանաչման պետական գրանցման վարույթի ընթացքում պարզվում է, որ դիմում ներկայացնող անձը երեխայի հայրը չէ. 2. Հայրության ճանաչման պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե երեխայի հոր մասին տեղեկությունները գրանցվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ մոր ցուցումով, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված դեպքի, կամ այն դեպքում, երբ հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով՝ նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա: |