Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Ընկերությունից անդամների դուրս գալը և անդամության դադարման հիմքերը. Ընկերության անդամները կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունեն դադարեցնել իրենց անդամությունը: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Ընկերությունից դուրս գալ ցանկացող անդամն այդ իրավունքից օգտվում է միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Ընկերությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր` նախագծման, շինարարության կամ ոռոգման համակարգի շահագործման նպատակով, ապա նա կարող է Ընկերությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո: Ընկերությունում անդամությունը դադարում է, եթե Ընկերության անդամը կորցրել է Ընկերության անդամ լինելու համար օրենքով սահմանված իրավական հիմքերը: Ընկերության անդամը դուրս է գալիս Ընկերությունից, եթե վաճառել է Ընկերության սպասարկման տարածքում գտնվող հողատարածքը: Այդ դեպքում վաճառողը և գնորդը պետք է գրավոր հայտնեն վարչական խորհուրդ, թե նրանցից ով է վճարելու Ընկերությանն ունեցած պարտքը: Գնորդը կարող է անդամ դառնալ Ընկերությանն ունեցած պարտքը մարելուց հետո: Ընկերության անդամը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից, եթե մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ` ա) խախտել է Ընկերության կանոնադրության և (կամ) ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահանջները. բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում. գ) Ընկերության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրա կատարումը. դ) հրաժարվել է վերականգնել Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները: Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր: |