FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

Ապրանքային նշանի հայտը.
1. Ապրանքային նշանի հայտը պետական լիազոր մարմին ներկայացվում է գրավոր կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով՝ նրան տրված լիազորագրի հիման վրա.
1.1. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը և հայտին կցված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրք վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում ներկայացուցչին՝ այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները.
2. Ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեն, և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն գործող առևտրային կամ արդյունաբերական հաստատություն, հայտը ներկայացնում և դրա քննարկման ընթացակարգով նախատեսված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ապրանքային նշանների հավատարմատարի կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և մշտապես բնակվող կամ գործունեության վայր ունեցող այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Ապրանքային նշանների հավատարմատարների նկատմամբ կիրառվում են արտոնագրային հավատարմատարների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված ժամկետում արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի լիազորագիրը չներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում արտոնագրային հավատարմատարին կամ այլ ներկայացուցչի՝ այն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, որի մասին հայտատուն ծանուցվում է.
3. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի.
4. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում.
5. Հայտի ձևը, լրացման, ներկայացման և քննարկման կարգը (ներառյալ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով) սահմանում է կառավարությունը.
6. Հայտին կցվում են՝
    1) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.
    3) դիմում` առաջնություն խնդրարկելու մասին (համապատասխան դեպքում).
    4) թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).
    5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում (համապատասխան դեպքում).
    6) կոլեկտիվ նշանի կանոնակարգը (համապատասխան դեպքում).
    7) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը (համապատասխան դեպքում).
    8) աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի.
7. Հայտը պետք է պարունակի՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  40

1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
    2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում` ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.
    3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցցայի դասակարգչի դասերին համապատասխան` ըստ դասերի համարների աճման.
    4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է (համապատասխան դեպքում).
    5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է (համապատասխան դեպքում).
    6) նշում, որ հայտարկված նիշը ձայնային է (համապատասխան դեպքում).
    7) նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշն է (համապատասխան դեպքում).
    8) նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող (համապատասխան դեպքում).
    9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը (համապատասխան դեպքում).
    10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է (համապատասխան դեպքում).
    11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է (համապատասխան դեպքում).
    12) նշում` խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում).
8. Մեկ հայտով ապրանքային նշանի գրանցումը կարող է հայտարկվել մեկ կամ ավելի դասերի ապրանքների և (կամ) ծառայությունների համար։ Հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար վճարվում է օրենքով սահմանված լրացուցիչ պետական տուրք։