Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 12 Արգելքների և սահմանափակումների պահպանումը Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս. 1. Միության մաքսային տարածք ժամանած ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն ներմուծման Միության մաքսային տարածք, պետք է անհապաղ արտահանվեն Միության մաքսային տարածքից՝ առանց միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցից դրանք բեռնաթափելու՝ բացառությամբ դրանց՝ այդպիսի արտահանման նպատակներով միջազգային փոխադրումներ իրականացնող այլ տրանսպորտային միջոցի վրա վերաբեռնման, եթե այլ բան նախատեսված չէ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ: Միության մաքսային տարածքից նշված ապրանքներն արտահանելուն ուղղված միջոցները ձեռնարկվում են փոխադրողի կողմից, իսկ նրա բացակայության դեպքում՝ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման պահին այդ ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից, եթե երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ այլ անձինք սահմանված չեն. 2. Այն ապրանքները, որոնք սահմանված արգելքներին և սահմանափակումներին համապատասխան ենթակա չեն արտահանման Միության մաքսային տարածքից, չեն կարող Միության մաքսային տարածքից փաստացի արտահանվել, եթե այլ բան նախատեսված չէ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով. 3. Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման ժամանակ համապատասխան արգելքների և սահմանափակումների չպահպանման դեպքեր հայտնաբերելու դեպքում մաքսային մարմինը որոշում է ընդունում Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումը կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելելու մասին և դրա մասին տեղեկացնում է փոխադրողին, իսկ նրա բացակայության դեպքում՝ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման պահին այդ ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք ունեցող անձին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 12 4. Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքները Միության մաքսային տարածքից անհապաղ արտահանելու անհնարինության դեպքում այդպիսի ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 5. Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն արգելելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալու և մեկնման վայրից Միության մաքսային տարածք այդ ապրանքների վերադարձը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: |