FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  305

Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառելու, գործողությունն ավարտելու և դադարեցնելու առանձնահատկությունները.
1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների, մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) օտարերկրյա ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների և մնացորդների) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման պայմաններն են՝
    1) սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանումը.
    2) Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով օտարերկրյա ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) այն անձի հասցեով, որն իրականացնելու է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման գործողությունները կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունները, կամ նման գործողություններ իրականացրած անձանցից՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների հայտարարատուի հասցեով, ինչը հաստատվում է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կամ ապրանքների ներքին սպառման համար վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը մաքսային մարմին ներկայացնելով.
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան որպես տարանցման հայտարարագիր չեն կարող օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը.
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են այն մաքսային մարմնում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  305

1) որում օտարերկրյա ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով կամ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով, կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմնում.
    2) որի գործունեության տարածքում սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների առնչությամբ իրականացվել են (պետք է իրականացված լինեին) Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման համապատասխան գործողություններ կամ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման համապատասխան գործողություններ.
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ապրանքների առաքման վայրում՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան.
5. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս հասցվել են մաքսային մարմին, որը տարբեր է նշանակման մաքսային մարմնից և ուղարկող մաքսային մարմնից, ապա այդ մաքսային մարմինն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան, ու նշանակման մաքսային մարմնին և ուղարկող մաքսային մարմնին տեղեկացնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին.
6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Միության մաքսային տարածքից արտահանված օտարերկրյա ապրանքները չեն ներմուծվել Միության մաքսային տարածք, ուղարկող մաքսային մարմինը դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը՝ Հանձնաժողովի կողմից որոշվող կարգով: