Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Սակագների հրապարակային ներկայացումը. 1. Կարգավորողի կողմից սակագնային կարգավորման ենթակա բոլոր ծառայություններ մատուցողները պարտավոր են Կարգավորողին ներկայացնել և հրապարակել աղյուսակներ, որոնցում արտացոլված կլինեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման հետ կապված դասակարգումներն ու պայմանները: Նշված աղյուսակները, դրանցում պարունակվող տեղեկությունները, դրանց տպագրման ձևը, հանրության կողմից ծանոթացման համար փակցման և բաց պահման վայրերը, այդ թվում` լայնորեն հասանելի վեբ-կայքերի կամ զանգվածային լրատվամիջոցների դեպքում սահմանվում են Կարգավորողի կանոնակարգերով. 2. Կարգավորման ենթակա սակագինն ուժի մեջ է մտնում Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո: Կարգավորողի կողմից առարկություններ չլինելու դեպքում սակագինն ուժի մեջ է մտնում այն ներկայացնելու օրվանից 45-րդ օրը լրանալուց հետո. 3. Եթե Կարգավորողը, հանրային խորհրդակցությունից հետո պարզում է, որ կարգավորման ենթակա որևէ սակագին խախտելու է սույն օրենքի որևէ դրույթ, ապա նա իրավասու է` 1) փոփոխել սակագինը, որպեսզի այն դառնա արդարացի և ողջամիտ. 2) կասեցնել այդ սակագնի կամ դրա մի մասի գործողությունն առավելագույնը 90 օրով, որի ընթացքում պարտավոր է ուսումնասիրել այդ սակագնի հիմնավորումը և մերժել, փոփոխել կամ ընդունել այն: |