Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 336 Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումը. 1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումն իրականացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների մասին ծանուցման և տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման միջոցով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում վերհանված ռիսկերի, ինչպես նաև սույն մասում նշված ծանուցումը և (կամ) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը չներկայացնելու դեպքերի հիման վրա: Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման ստուգումները նպատակաուղղում է դեպի այն գործարքները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են. 2. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները պլանավորելու նպատակով` 1) ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման. 2) հարկային մարմինը հարկ վճարողների գործունեությունից, գործողություններից կամ անգործությունից և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշման հիման վրա, ըստ ռիսկայնության աստիճանի, գնահատում ու դասակարգում է հարկ վճարողին (վճարողներին): Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` հարկ վճարողները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում. ա. բարձր ռիսկայնության (ընդգրկվում են հարկ վճարողների մինչև 20 տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման), բ. միջին ռիսկայնության, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 336 գ. ցածր ռիսկայնության. 3) հարկային մարմինը վարում է հարկ վճարողների և նրանց ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ տեղեկատվական համակարգ. 3. Հաշվի առնելով հարկ վճարողների ռիսկայնությունը՝ կազմվում է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները. 1) ստուգման ենթակա հարկ վճարողի լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն. 2) հարկ վճարողի մոտ անցկացված վերջին համալիր հարկային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը. 3) հարկ վճարողի ռիսկայնությունը. 4) համալիր հարկային ստուգում անցկացնելու ժամանակահատվածը. 4. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հետևյալ պարտադիր պահանջները. 1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առնվազն 70 տոկոսը. 2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները պետք է կազմեն ծրագրով ստուգման ենթակա հարկ վճարողների առավելագույնը հինգ տոկոսը. 5. Հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար. 6. Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում կարող են վարչապետի համաձայնությամբ կատարվել փոփոխություններ, որոնք հաստատում է հարկային մարմնի ղեկավարը. 7. Համալիր հարկային ստուգումների ծրագիրը և ծրագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց մեկ ամիս հետո: |