FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Լրատվության միջոցի անվանումը.
1. Լրատվության միջոցի անվանումը պետք է ընդունելի լինի հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվի և շփոթության աստիճանի նման չլինի լրատվության այլ միջոցի, այդ թվում` վերջին երկու տարիներին տարածումը դադարեցրած լրատվության միջոցի անվանմանը, եթե վերջինիս տարածողը լրատվական գործունեություն իրականացնող նույն անձը չի եղել.
2. Լրատվության միջոցի անվանման մեջ հանրահայտ անձի անունը կամ դրա մի մասը, եթե դա ակնհայտորեն կապվում է այդ հանրահայտ անձի հետ, կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ նրա մահացած լինելու դեպքում` ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում` ժառանգը, գտնում է, որ լրատվության միջոցի գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է լրատվության միջոցի անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից զրկելու պահանջով դիմել դատարան.
3. Լրատվության միջոցի անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4. Լրատվության միջոցի անվանման իրավական պաշտպանության նպատակով այդ անվանումը կարող է գրանցվել որպես ապրանքային նշան.
5. Լրատվության միջոցի անվանման վերաբերյալ սույն հոդվածի պահանջները տարածվում են լրատվության միջոցի խորագրի, ինչպես նաև ցանցային լրատվության միջոցի հասցեի վրա: