FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  135

Կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը.
1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
    1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին.
    2) կուսակցությունը լուծարվել է.
    3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է.
    4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից.
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում.
3. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին: Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը հանվում է ցուցակից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով.
4. Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում: