FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  19

Բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումները.
1. Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
    2) բողոքը չքննարկելու մասին.
    3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
    4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում.
2.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, ծանուցվում է որոշման կայացման և դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին՝ անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ.
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Պաշտպանը կարող է ընդունել նաև որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին.
4. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն: