Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 10 Հանձնաժողովի նախագահը. 1. Հանձնաժողովի նախագահը՝ 1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային և այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր. 2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով տալիս է հանձնարարականներ, սահմանում է Հանձնաժողովի անդամների համակարգման ոլորտները, ըստ ոլորտների կատարում է աշխատանքի բաշխում Հանձնաժողովի անդամների միջև. 3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը. 4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները. 5) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի, նրա անդամների բնականոն աշխատանքը. 6) Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ համապատասխանության գնահատում, մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ. 7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների կատարումը. 8) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ. 2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը: |