FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  153

Զանգվածային ոչնչացման զենք ստեղծելը, տրամադրելը, փորձարկելը կամ կիրառելը.
1. Քիմիական, կենսաբանական, միջուկային կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ դրան համալրող որևէ բաղադրամաս, կամ դա ստեղծելու նպատակով՝ դրա կազմի մեջ մտնող նյութ կամ դրա տարածման կամ փոխադրման հատուկ սարք կամ միջոց ստեղծելը, արտադրելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, կուտակելը, փոխադրելը կամ իրացնելը, կամ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման զենքի փոխադրման հատուկ միջոցներ օգտագործելը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով.
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ դրա արտադրության համար անհրաժեշտ բաղադրամաս կամ դրանց նկատմամբ վերահսկողությունն այլ պետությանը, պետությունների խմբին, միջազգային կամ այլ կազմակերպությանը կամ խմբավորմանը կամ անձին տրամադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
3. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց ապօրինի փորձարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով.
4. Միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց կիրառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: