FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  34

Ապրանքային նշանների հետ հակասությունը.
1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը սույն օրենքի համաձայն արդեն գրանցվել է, ապա նույնատիպ ապրանքների համար ներկայացված ապրանքային նշանի գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին, ենթակա է մերժման (եթե ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվել է համապատասխանաբար աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո).
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտմամբ գրանցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման.
3. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող ապրանքային նշանի օգտագործումը, որը գրանցման է ներկայացվել կամ բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ապրանքային նշանի գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։