Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 124 Վարչական հսկողությունը. 1. Վարչական հսկողությունը մեղադրյալի տեղաշարժման և գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում. 2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև` 1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երևան քաղաքում՝ վարչական շրջանը. 2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր. 3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ. 4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արգելքները սահմանելիս հաշվի են առնվում մեղադրյալի առողջական վիճակը, ինչպես նաև աշխատանքի և ուսման պայմանները. 4. Մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու մասին որոշման պատճենը կատարման նպատակով ուղարկվում է դատարանի կողմից սահմանված իրավասու մարմնին. 5. Իրավասու մարմինն անհապաղ գրանցում է մեղադրյալին և նրան հսկողության ընդունելու մասին տեղյակ պահում վարույթն իրականացնող մարմնին. 6. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին. 7. Վարչական հսկողության կիրառման կարգի և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները: |