Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 350 Դատավճռի հրապարակումը. 1. Դատավճիռը հրապարակվում է նախապես հայտարարված վայրում և ժամին: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկաները դատավճիռը լսում են հոտնկայս. 2. Նախագահողը հրապարակում է դատավճիռն ամբողջությամբ կամ միայն դրա եզրափակիչ մասը. 3. Եթե վարույթի մասնավոր մասնակիցը չի տիրապետում վարույթի լեզվին, ապա դատավճիռը հրապարակելիս թարգմանիչը տվյալ անձի համար թարգմանում է դրա եզրափակիչ մասը. 4. Դատավճիռը հրապարակելուց հետո նախագահողը պարզաբանում է դատավճռի բողոքարկման կարգը և ժամկետը, ինչպես նաև տալիս է անհրաժեշտ այլ պարզաբանումներ. 5. Եթե դատապարտված մեղադրյալը կալանքի տակ է, ապա նրան պատժից ազատելու, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու կամ մեղադրյալին այն ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտելու դեպքում, որը չի գերազանցում անազատության մեջ փաստացի մնալու ժամկետը, դատարանը դատական նիստի դահլիճից նրան անհապաղ ազատ է արձակում. 6. Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին, ինչպես նաև տուժողին, գույքային պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: |