FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարումների տեսակները.
1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել դրույթ, համաձայն որի` հանրային գործընկերը վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումներից և (կամ) արդյունքի վրա հիմնված վճարումներից բացի կամ դրանց փոխարեն մասնավոր գործընկերոջը վճարում է հասանելիության վճարներ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ հատուցումներ՝ պայմանագրով սահմանված պայմաններով.
2. Մասնավոր գործընկերն իրավունք ունի ՊՄԳ պայմանագրի շրջանակներում իր գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանալու շահույթ և տնօրինելու այդ շահույթը.
3. ՊՄԳ պայմանագրով կարող են նախատեսվել մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող վճարումներ (մասնավոր գործընկերոջ վճարի կամ այլ ձևով), որոնք կարող են լինել պարբերական հիմունքով հաստատագրված գումարի կամ միանվագ գումարի, կամ մասնավոր գործընկերոջ կողմից, ՊՄԳ պայմանագրի համաձայն, իրականացվող գործունեությունից ստացվելիք ցանկացած հասույթի սահմանված մասնաբաժնի ձևով կամ մասնավոր գործընկերոջը պատկանող գույքը հանրային գործընկերոջը սեփականության իրավունքով փոխանցելու ձևով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով: ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել նաև մասնավոր գործընկերոջ վճարի տարբեր ձևերի համադրություն.
4. ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված վճարումների ձևերից յուրաքանչյուրի կամ բոլորի համադրությունը: