FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը.
1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է՝
    1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`
    2) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գտնվող անձի կամ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Չի թույլատրվում սույն մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա տվյալ պաշտոնից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով: