Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 264 Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը. 1. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման. 1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած՝ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից. 2. Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով: 2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ |