Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը. 1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է. 2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն: |