FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  100

Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը.
1. Պայմանագրային ֆոնդի տեսակի փոփոխումը և միացումը կատարվում են կառավարչի խորհրդի որոշման և ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից դրան տրված համաձայնության հիման վրա.
2. Ստանդարտ (մասնագիտացված) պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել մասնագիտացված (ստանդարտ) պայմանագրային ֆոնդի, կամ ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի կոնկրետ տեսակը կարող է վերափոխվել ստանդարտ (մասնագիտացված) ֆոնդի մեկ այլ տեսակով, ինչպես նաև բաց, միջակայքային կամ փակ պայմանագրային ֆոնդը կարող է վերափոխվել փակ, բաց կամ միջակայքային պայմանագրային ֆոնդի (ֆոնդի տեսակի փոփոխում).
3. Ֆոնդի տեսակի փոփոխումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով.
4. Եթե ստանդարտ ֆոնդը վերափոխվում է մասնագիտացված ֆոնդի, կամ բաց ֆոնդը վերափոխվում է փակ ֆոնդի, ապա ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից առնվազն երեք ամիս հետո.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա: Որակավորված ներդրողների բաց ֆոնդը փակ ֆոնդի վերափոխվելու դեպքում ֆոնդի կանոնների փոփոխություններն ուժի մեջ են մտնում ֆոնդի տեսակի փոփոխման մասին կառավարչի խորհրդի կողմից որոշում կայացվելուց առնվազն մեկ ամիս հետո.
6. Ֆոնդի միաձուլումը, բաժանումը և առանձնացումն արգելվում են.
7. Ֆոնդի` մեկ այլ ֆոնդին միացումն իրականացվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով միացող ֆոնդի (ֆոնդերի) կանոնների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու և այն ֆոնդի կանոնների մեջ կատարված համապատասխան փոփոխությունների գրանցման միջոցով, որին միացել են.
8. Ֆոնդի միացման համար պահանջվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդի միացման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  100

9. Պայմանագրային ֆոնդը կարող է միանալ միայն նույն կառավարչի կողմից կառավարվող մեկ այլ պայմանագրային ֆոնդի: Սույն օրենքով սահմանված դեպքերում առանց կառավարչի մնացած ֆոնդը կարող է միանալ այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին, որի դեպքում պետք է պահպանվեն սույն օրենքի` ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելուն վերաբերող կանոնները: Բաց կամ միջակայքային ֆոնդը չի կարող միանալ փակ ֆոնդին: Բաց ֆոնդը չի կարող միանալ միջակայքային ֆոնդին: Ստանդարտ ֆոնդը չի կարող միանալ մասնագիտացված ֆոնդին: Կամավոր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն կամավոր կենսաթոշակային ֆոնդի: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը կարող է միանալ միայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նույն տեսակի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի.
10. Միացման դեպքում միացող ֆոնդի ակտիվները և պարտավորությունները փոխանցվում են այն ֆոնդին, որին միանում է փոխանցման ակտին համապատասխան.
11. Ֆոնդի տեսակի փոփոխման և միացման հետ կապված ֆոնդի կանոնների փոփոխությունները ենթակա են հրապարակման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով.
12. Ֆոնդի տեսակի փոփոխման կամ միացման հետ կապված ծախսերը կատարվում են կառավարչի հաշվին: