Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 18.7 Հավաքականի մարզիչների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները. Հավաքականի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ։ Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից։ Հավաքականի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն: Հավաքականի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն՝ ա) ստանալու աշխատավարձ, դրամական պարգև, պատվովճար, պարգևատրում, թոշակ, խրախուսման այլ ձևեր` օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկների ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար. բ) ներկայացվելու պետական պարգևների՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած բարձր նվաճումների համար: Հավաքականի մարզիչների ու մասնագետների՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հավաքականի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են՝ ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական և կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը՝ միջազգային միջոցառումներին նախապատրաստման և մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա. բ) հավաքականում ստեղծել ընկերական ու գործնական մրցակցության մթնոլորտ, ապահովել հարգալից վերաբերմունքի դրսևորում հավաքականի սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ. գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում. դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ միջոցառումներում։ |