FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  31

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ.
1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները.
2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին.
3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում են պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին): Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է մրցույթով ընտրված լրատվամիջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև պարտադիր հրապարակման ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված և աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ Երևան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ինտերնետային կայքում ցանկը տեղադրելու միջոցով.
4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` ծառայության անունից հրապարակելու ցանկացած այլ լրատվամիջոցով: