FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Անդրսահմանային ազդեցության բնագավառում միջազգային համագործակցությունը.
1. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրեր կամ ձեռք բերել այլ պայմանավորվածություններ.
2. Անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների հետ կարող է ստեղծել ժամանակավոր կամ մշտական գործող մարմիններ, որոնց գործունեության կարգը որոշվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով կամ այլ գրավոր համաձայնություններով: