Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 43 5. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա կարող են հետ գանձվել, եթե կենսաթոշակը սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարելը հայտնաբերելու ամսվան հաջորդող 1 տարվա (12 ամսվա) ընթացքում անձը ներկայացնում է ավել վճարված կենսաթոշակի գումարը վերադարձնելու մասին գրավոր դիմում (համաձայնություն): Գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը. 6. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 4-րդ մասում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա. 7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու ամսվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Սույն մասում նշված 3 տարվա (36 ամսվա) ժամկետը չի կիրառվում և սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները ամբողջությամբ հետ են գանձվում, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է՝ 1) կենսաթոշակառուի մահվան ամսվան կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում այդ պայմանագրի անդամ (մասնակից) պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ 2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով. 8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումն ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 43 Կենսաթոշակից պահումներ կատարելը, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը. 1. Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել` 1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի. 2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը. 2. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից. 3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում. 4. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվել նաև՝ 1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները. 2) կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի կողմից: |