Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 169 Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկի դրույքաչափերը. 1. Ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթները). Արտանետվող վնասակար նյութեր և միացություններ Դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանում արտահոսքի յուրաքանչյուր տոննայի համար (դրամ) Կախված նյութեր 5300 Ազոտ ամոնիակային 5100 Թթվածնի կենսաբանական պահանջ 18400 Նավթամթերք 204600 Պղինձ 1023900 Ցինկ 1023900 Սուլֆատներ 100 Քլորիդներ 30 Նիտրիտներ 511500 Նիտրատներ 1100 Ընդհանուր ֆոսֆոր 40000 Դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր 102300 Ծանր մետաղների աղեր 511500 Ցիան և ցիանի միացություններ 511500 Այլ վնասակար նյութեր և միացություններ՝ սույն աղյուսակում չնշված այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ բացակայում են ջրօգտագործման թույլտվությունները, կամ ջրօգտագործման թույլտվություններում նշված չեն սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չեն Դջուր = 10000 դրամ/ՍԹԿձկնորտեղ՝ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի կամ միացության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է 2. Սևանա լճի ջրահավաք ավազան, Հրազդանի կիրճի տարածքում Հրազդան և Գետառ գետեր վնասակար նյութերի և միացությունների արտահոսք իրականացնողների (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցողների) համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը կրկնապատկվում են: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 169 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության չափաքանակները գերազանցող փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները). 4. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր վնասակար նյութի կամ միացության փաստացի արտահոսքի ծավալի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները) դրույքաչափերի` ա. տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում, բ. հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում. 5. 2018 թվականի հունվարի 1-ից ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի համար կիրառվող բնապահպանական հարկի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: |