FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Երաշխավորությունը.
1. Երաշխավորությունը ձևակերպվում է մաքսային մարմնի և երաշխավորի միջև կնքվող երաշխավորության պայմանագրով: Երաշխավորության տրամադրման, դրան ներկայացվող պահանջների, երաշխավորի պարտավորությունների և երաշխավորության պայմանագրի դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն օրենքով.
2. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարելու ապահովումը երաշխավորության միջոցով իրականացնելու դեպքում երաշխավորը մաքսային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով իր ստորագրած կամ կնքած երաշխավորության պայմանագրի երկու օրինակ և մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի գրավոր համաձայնությունը երաշխավորի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման երաշխավորման վերաբերյալ.
3. Երաշխավորության պայմանագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և պետք է պարունակի երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի, մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի և երաշխավորի համապարտ պատասխանատվություն կրելու և երաշխավորության պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ նշումներ.
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ապահովումը միևնույն երաշխավորության պայմանագրով չի կարող իրականացվել երկու տարին գերազանցող ժամանակահատվածով.
5. Մաքսային մարմինը երաշխավորության պայմանագիր կնքելու առաջարկն ուսումնասիրում է մաքսային մարմին փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
6. Երաշխավորության պայմանագրի կնքման դեպքում մաքսային մարմինը մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողին է տրամադրում անդորրագիր` երաշխավորությամբ ապահովված պարտավորության գումարի չափով.
7. Երաշխավորության պայմանագրի ընդունումը մերժվում է, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  53

1) ներկայացված երաշխավորության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն օրենքով սահմանված չափանիշներին.
    2) երաշխավորության պայմանագրով ապահովվող գումարը չի բավարարում հայտարարատուի կողմից վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարի վճարման համար.
    3) երաշխավորության պայմանագրի ժամկետը կարճ է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետից.
    4) մերժման որոշումը կայացվել է օրենքով մաքսային մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների իրականացման շրջանակում.
8. Երաշխավորության պայմանագրի կնքումը մերժելու դեպքում մաքսային մարմինն այդ մասին սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ծանուցում է երաշխավորության պայմանագիրն առաջարկած անձին՝ նշելով մերժման հիմքերը.
9. Մաքսային մարմինը չի կրում երաշխավորության պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը: