Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 156 Գործի քննության հետաձգումը. 1. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե` 1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին. 2) չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով. 3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ. 4) դա թելադրված է գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ. 5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում, կամ դատարանը նշանակել է հաշտարարություն. 6) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան և հիմքը կամ դրանցից որևէ մեկը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, և գործին մասնակցող անձը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ. 7) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ. 8) ավարտվել է աշխատանքային օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը շարունակելը թելադրված է գործի քննության՝ օրենքով սահմանված հատուկ ժամկետը պահպանելու անհրաժեշտությամբ. 9) դատական նիստը չի կարող շարունակվել դատավարության մասնակցի կամ նիստերի դահլիճում ներկա անձի կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի խախտման պատճառով. 10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձի կամ, սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ծանուցել որևէ անձի. 11) առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը. 12) դատական նիստերի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը և դատական նիստին ներկա գործին մասնակցող անձինք առարկում են պարզ թղթային եղանակով դատական նիստն արձանագրելուն. |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 156 13) դատական նիստերի դահլիճում տեղադրված տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի անսարքության կամ այլ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել դատավարության մասնակցի մասնակցությունը դատական նիստին. 14) օրենքով սահմանված հիմքերի առկայության կամ սույն օրենսգրքով սահմանված դատավարական գործողությունները կատարելու անհրաժեշտության դեպքերում. 2. Գործի քննությունը հետաձգելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որում նշվում են հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը: Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում գործի քննությունը հետաձգելու գործողությունը կարող է կատարվել դատական նիստից դուրս. 3. Գործի քննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատման պահից: |