FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35

Ֆիրմային անվանումների հետ հակասությունը.
1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա նույնատիպ ապրանքների համար ֆիրմային անվանման գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից մեկին, ենթակա է մերժման (եթե այդ ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվել է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո).
2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող ֆիրմային անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ֆիրմային անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։