FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  30

Կարգապահական տույժերը.
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
    1) զգուշացում.
    2) նկատողություն.
    3) խիստ նկատողություն.
    4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.
    5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
    6) պաշտոնից ազատում.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը.
2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո.
2.2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից: Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված խախտման մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ չի կիրառվում: