Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 351 Դատարանի լրացուցիչ որոշումը. 1. Դատարանը դատավճռի հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատաքննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել մինչդատական վարույթի ընթացքում. 2. Լրացուցիչ որոշումը հրապարակվում է դատական նիստում. 3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսին չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արձանագրված խախտումները վերացնելու և նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ. 4. Լրացուցիչ որոշման քննարկման արդյունքները պետք է հանրության համար հասանելի դարձվեն: |