FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Վեճերի լուծումը.
1. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրի հետ կապված յուրաքանչյուր այլ պայմանագրից ծագող ցանկացած վեճ լուծվում է համապատասխան պայմանագրով և (կամ) Հայաստանի Հանրապետության վավերացրած` ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում կողմերի միջև համաձայնեցված՝ վեճերի լուծման կարգով.
2. ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման մեխանիզմը, ներառյալ՝ հաշտարարությունը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող փորձագիտական գնահատումը կամ եզրակացությունը, ազգային կամ միջազգային առևտրային արբիտրաժը կամ ներդրումային արբիտրաժը, ինչպես նաև նման վեճերի լուծման ընթացակարգային կանոնները.
3. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրին վերաբերող ցանկացած այլ պայմանագրից ծագող վեճերի մասով հանրային գործընկերը չի կարող ունենալ որևէ պետական կամ ինքնիշխան անձեռնմխելիություն: