FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  17

Կուսակցության ղեկավար մարմինները.
1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համագումարն է (համագումար, ժողով, համաժողով, վեհաժողով և այլն), որը հրավիրում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կուսակցության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում, բայց ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Կուսակցության անդամների նախաձեռնությամբ, որոնց նվազագույն թիվը սահմանվում է կուսակցության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ դեպքերում և կարգով կարող է հրավիրվել նաև արտահերթ համագումար։ Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են համագումարին.
1.1. Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
2. Կուսակցության համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.
3. Կուսակցության համագումարի բացառիկ իրավասություններն են`
    1) կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը.
    2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.
    3) մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրությունը, եթե կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն.
    4) կուսակցության վերակազմակերպումը.
    5) Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  17

4. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը՝ առանց լիազորագրի, եթե կուսակցության կանոնադրությամբ նախատեսված է մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի պաշտոն, ինչպես նաև մշտապես գործող ղեկավար մարմնի կողմից լիազորված անձը.
4.1. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամները կուսակցության կազմից ընտրվում են համագումարում` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով.
5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝
    1) հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, եթե այդ իրավասությունը կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ կուսակցության համագումարին.
    2) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
    3) կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ.
    4) փոփոխություններ է կատարում համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե համագումարի կողմից հաստատվելուց հետո կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով․ 5) որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել.
5.1) հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները․ 6) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ.
6. Կուսակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կուսակցության այլ մարմիններ։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  17

7. Կուսակցության՝ օրենքով սահմանված ղեկավար մարմիններն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ սույն օրենքով և կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով։