FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելը.
1. Հաշվետվություն տրամադրող անձը գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում՝ գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, պետք է որակի որպես կասկածելի և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրի լիազոր մարմնին, եթե կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներգրավված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ, կամ օգտագործվել է, կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից.
2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցն այն դեպքում, երբ դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին, կամ հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ թեև կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներից կամ տիպաբանություններից, դրա կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  7

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, եթե դիտարկման արդյունքում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չի որակվում, և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն չի տրամադրվում լիազոր մարմնին, ապա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները, կատարված եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետով: