FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները.
1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
    1) հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը.
    2) հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.
    3) քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափող անձանց հետախուզումը և հայտնաբերումը, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը.
    4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների և այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.
    5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.
    6) մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը.
    7) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը.
7.1) ապօրինի ծագում ունեցող գույքի մասին տեղեկությունների և տվյալների հայտնաբերումը, այդ գույքի բռնագանձման գործընթացին աջակցելը.
    8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը և բացահայտումը.
    9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը.
    10) պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կամ դադարեցման համար տեղեկություններ հավաքելը.
    11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (և նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  4

12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
    13) սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու և այնտեղ գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.
    14) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետևանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.
    15) ազգային անվտանգության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում, արտաքին հետախուզության ծառայությունում և ոստիկանությունում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձանց բարեվարքությունն ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.
    16) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու և որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.
    17) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը: