FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  58

Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը.
1. Սույն օրենքի իմաստով տվյալների բազան ստեղծագործությունների, տվյալների կամ այլ անկախ նյութերի համակարգված կամ հետևողական ձևով դասավորված հավաքածու է, որի տարրերը անհատապես մատչելի են էլեկտրոնային կամ այլ միջոցներով և որոնց ձեռքբերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում է որակական և (կամ) քանակական էական ներդրում.
2. Սույն օրենքի իմաստով տվյալների բազա պատրաստող է համարվում ցանկացած անձ, որն իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ որակապես և (կամ) քանակապես էական ներդրում է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման կամ ներկայացման համար.
3. Տվյալների բազայի պարունակության որևէ որակական կամ քանակական էական փոփոխություն, ներառյալ` հաջորդական լրացումների, վերացումների կամ ձևափոխումների հավաքական արդյունքից բխող որևէ էական փոփոխություն, որը հանգեցնում է տվյալների բազայի համար որակական կամ քանակական էական նոր ներդրումների, համարվում է որպես այդ ներդրումից բխող նոր տվյալների բազա: