FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  45

Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերը կազմելը.
1. Մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը քաղաքացիական ծառայության գրասենյակը այդ գործընթացները կազմակերպում և գործառույթներն իրականացնում է ոչ էլեկտրոնային եղանակով՝ համակարգող փոխվարչապետի սահմանած կարգին համապատասխան.
2. Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման սույն օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածվում են համակարգող փոխվարչապետի սահմանած ժամանակացույցին համապատասխան: Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հաստատված պաշտոնների անձնագրերը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելու դեպքում քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են իրենց պաշտոններում առանց մրցույթի և ժամկետային պայմանագրի, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնողների: