Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 4. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպություն, որոնց որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին. 5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Պատասխանատվության ենթարկելու առաջարկի հետ մեկտեղ Պաշտպանը կարող է առաջարկել կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետում տեղեկացնել Պաշտպանին: Պաշտպանի առաջարկած կարգապահական տույժի տեսակը չընտրելու կամ անձին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է Պաշտպանին ներկայացնել համապատասխան հիմնավորում: Կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, ապա Պաշտպանը կարող է պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմել իրավասու վարչական մարմիններին: |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման արդյունքում պաշտպանի կողմից ընդունվող որոշումները. 1. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում Պաշտպանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում հայտնաբերվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում. 2) մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման բացակայության մասին, եթե քննարկման ընթացքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության կողմից մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում չի հայտնաբերվել. 3) մարդու իրավունքները կամ ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը. 4) բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքեր. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված որոշումը կայացնելու դեպքում Պաշտպանը խախտում կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին կամ կազմակերպությանն առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով մարդու իրավունքների կամ ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները. 3. Պաշտպանը բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ուղարկում է բողոք ներկայացրած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար: |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 26 6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր առաջարկությանը չպատասխանած կամ դրանով նախատեսված միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի առաջարկության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դրա պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատասխանների հետ միասին կամ առանց դրանց: |