FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  32

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ.
1. Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը` ժամը 16.00-ն, հայտ են ներկայացնում ծառայության ստորաբաժանում.
2. Հայտին կից ներկայացվում է հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով (բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համապատասխան փաստաթուղթ` ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին, ինչպես նաև գրավոր համաձայնություն աճուրդում հաղթելու դեպքում աճուրդի հաղթողի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, ինչպես նաև նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունները ծառայության կողմից հրապարակվելու մասին.
3. Մինչև սակարկությունների սկսվելը լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում.
4. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների.
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` երեք բանկային օրվա ընթացքում: Աճուրդի չկայանալու դեպքում` երեք օրվա ընթացքում, նախավճարը ենթակա է վերադարձման.
6. Լոտի զննման, պահպանության, գնահատման (այդ թվում` փորձագետի միջոցով), ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ լոտի դեպքում` գնման գնի երեք տոկոսի չափով` պարտապանից գանձվող գումարների հաշվին: