Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 Շահագրգիռ հանրության ծանուցումը և հանրային լսումների իրականացումը. 1. Շահագրգիռ հանրությունն իրավունք ունի մասնակցելու ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին. 2. Լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կարգով ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով իրականացնում են՝ 1) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներն սկսելու և դրանց մասնակցելու իրավունքի մասին տեղեկատվության տարածում. 2) ՇՄԱԳ-ի, ՌԷԳ-ի և փորձաքննության փաստաթղթերի և այլ տեղեկատվության մատչելիության ապահովում. 3) լսումներին շահագրգիռ հանրության մասնակցության համար պայմանների ստեղծում, պաշտոնական կայքերի և տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում. 3. Առաջին հանրային լսումն իրականացվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության տրամադրման փուլում, իսկ երկրորդը՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ընթացքում։ Հանրային լսումներից առաջ սահմանված կարգով ապահովվում է հանրային լսումների ծանուցումը. 4. ՌԷԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝ 1) նախաձեռնողի անունը (անվանումը). 2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի անվանումը. 3) ամփոփ նկարագիրը. 4) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը. 5) հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը. 6) տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները. 5. ՇՄԱԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝ 1) նախաձեռնողի անունը (անվանումը). 2) նախատեսվող գործունեության տեսակը. 3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ամփոփ նկարագիրը. 4) հանրային լսումների իրականացման ժամկետները և հասցեն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 28 5) փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն. 6. Հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների, նախաձեռնողի պաշտոնական կայքերում (առկայության դեպքում): Փորձաքննության ընթացքում ծանուցումը տեղադրվում է նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում. 7. Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը: |