Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 43.1 Կենսաթոշակառուին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելը. 1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից: |