Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Ընկերության ընդհանուր ժողովը. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուր ժողովն է, որն իր գործունեությունն իրականացնում է ժողովների միջոցով: Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ: Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում գումարվող ընդհանուր ժողովից բացի, հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչական խորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերստուգողի, ինչպես նաև կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ: Վարչական խորհուրդը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուց ոչ ուշ, քան 30 օր առաջ այդ մասին գրավոր, ինչպես նաև կապի այլ միջոցներով ծանուցել Ընկերության անդամներին: Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամսաթիվը, ժամը, տեղը, օրակարգում քննարկման համար նախատեսված հարցերը և քվեարկության կարգը: Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 օր առաջ պարտավոր է Ընկերության անդամներին մատչելի ձևով հնարավորություն ընձեռել նախօրոք ծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին: Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարման օրվանից 10 օր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու վարչական խորհուրդ` ընդհանուր ժողովի օրակարգում մտցնելու համար: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է Ընկերության անդամների հիսուն տոկոսից ավելին: Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են` ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը. բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաստատելը. գ) վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգը հաստատելը. դ) վերստուգող հանձնաժողովի ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը քննարկելը. ե) վարչական խորհրդի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 զ) վերստուգող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը. է) Ընկերության գործունեությունն ստուգելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ անկախ աուդիտ հրավիրելը. ը) վեճեր լուծող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը. թ) վեճեր լուծող հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելը. ժ) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը. ժա) Ընկերության ջրօգտագործող անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեսակները և չափերը որոշելը. ժբ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը. ժգ) ջրի օգտագործման տարեկան պլանը և ջրի բաշխման ժամանակացույցը հաստատելը. ժդ) Ընկերության ամենամյա բյուջեն հաստատելը. ժե) Ընկերության ներքին կանոնակարգը հաստատելը. ժզ) Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց խուսափելու դեպքում Ընկերության անդամին ընդհանուր ժողովում քվեարկության ձայնի իրավունքից զրկելը. ժէ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկվելու և լուծարման մասին որոշումներ ընդունելը, լուծարման հանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաստատելը. ժը) ոռոգման համակարգերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների պլանները հաստատելը. ժթ) ոռոգման համակարգի և ջրօգտագործման կառավարման ներքին կանոնները հաստատելը. ի) վարչական խորհրդի առաջարկությամբ Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգը, աշխատավարձը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը հաստատելը. իա) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը. իբ) Ընկերության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը. իգ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշելը, որն անդամը կարող է ունենալ ընդհանուր ժողովում, իսկ 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքերում դրանց հաշվարկման կարգը հաստատելը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 իդ) Ընկերության գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը. իե) կանոնակարգող խորհրդի տված` սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացության առկայության դեպքում Միության մեջ ընդգրկվելու մասին որոշում ընդունելը: Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Ընկերության սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն ընդհանուր ժողովն ընդունում է Ընկերության` ժողովին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց: Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող վերապահվել Ընկերության այլ մարմնի: Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը, որն ընտրվում է Ընկերության ընդհանուր ժողովին մասնակից անդամների կազմից ձայների պարզ մեծամասնությամբ: Ընդհանուր ժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են վարչական խորհրդի նախագահը և քարտուղարը: Դրանք մշտապես պահվում են Ընկերությունում: Ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունները փոստով կամ առձեռն տրամադրվում են Ընկերության բոլոր անդամ ջրօգտագործողներին` այդ մասին նշում կատարելով համապատասխան գրանցամատյանում: Ընդհանուր ժողովի նիստերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչական խորհրդի նախագահի տեղակալը: Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիս Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել գաղտնի քվեարկություն: |