FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  224

«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, կասեցնելն ու դադարեցնելը.
1. Մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝
    1) ժամանակավոր ներմուծված ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, այդ թվում՝ սույն Օրենսգրքի 276-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.
    2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ժամանակավոր ներմուծված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելով.
    3) Հանձնաժողովի և (կամ) մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող հանգամանքների ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալը ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ.
2. Մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել՝
    1) ժամանակավոր ներմուծված ապրանքներն այն մաքսային ընթացակարգերով ձևակերպելով, որոնք կիրառելի են օտարերկրյա ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, եթե այլ բան սահմանված չէ սույն կետով.
    2) վերսկսելով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը, որի գործողությունը կասեցվել էր՝ սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    3) ժամանակավոր ներմուծված ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով այն անդամ պետության տարածքից, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս դրանց բացթողումը, այլ անդամ պետության տարածք փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  224

3. Մինչև «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել ժամանակավոր ներմուծված ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում կամ Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքերում: Ժամանակավոր ներմուծված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու արդյունքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման դեպքը սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի ժամանակավոր ներմուծված ապրանքերի նկատմամբ սահմանելու ներմուծման մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
4. Ժամանակավոր ներմուծված ապրանքները մեկ կամ մի քանի խմբաքանակներով կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով կամ որևէ այլ մաքսային ընթացակարգով.
5. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալուն պես մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է.
6. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքերը, պայմանները և կարգը մեկ այլ անդամ պետության տարածքում, որի չի հանդիսանում այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից այդ ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, որոշվում են Հանձնաժողովի կողմից: