Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 306 Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգը կիրառելու, գործողությունն ավարտելու և դադարեցնելու առանձնահատկությունները. 1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները հետևյալն են` 1) սույն Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանումը. 2) մաքսային մարմնին տեղեկություններ ներկայացնելը՝ օտարերկրյա ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նպատակի և դրանց օգտագործման վայրի մասին, այն անձի մասին, որի օգտագործմանը օտարերկրյա ապրանքները փոխանցվում են, եթե այդ փոխանցումը տեղի է ունեցել, ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանն ու օգտագործմանը փոխանցելու մաքսային մարմնի թույլտվության մասին, եթե այդ փոխանցումը տեղի է ունեցել, որոնք հաստատվում են մաքսային մարմնին մաքսային և (կամ) այլ փաստաթղթերի և (կամ) այդ փաստաթղթերի մասին տեղեկությունների ներկայացմամբ: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվում է ազատ ձևով շարադրված դիմում՝ անհրաժեշտ տեղեկությունների մասին նշումով. 2. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները կարող են ձևակերպվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ սույն հոդվածին համապատասխան՝ մեկ կամ մի քանի խմբաքանակներով. 3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան որպես տարանցման հայտարարագիր չեն կարող օգտագործվել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 306 4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են այն մաքսային մարմնում՝ 1) որտեղ օտարերկրյա ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմնում. 2) որտեղ ավարտվել է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) օտարերկրյա ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան որոշված այլ մաքսային մարմնում. 5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օտարերկրյա ապրանքների առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է ապրանքների առաքման վայրում՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան. 6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելիս հասցվել են մաքսային մարմին, որը տարբեր է նշանակման մաքսային մարմնից և ուղարկող մաքսային մարմնից, ապա այդ մաքսային մարմինն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան, ու նշանակման մաքսային մարմնին և ուղարկող մաքսային մարմնին տեղեկացնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 306 7. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից արտահանված օտարերկրյա ապրանքները չեն ներմուծվել Միության մաքսային տարածք, ուղարկող մաքսային մարմինը դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ Հանձնաժողովի կողմից որոշվող կարգով: |