Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 30 Զեղչերը. 1. Սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողները կարող են ծառայությունների սակագները զեղչել` 1) վերջնական օգտագործողին մատուցված ծառայությունների ծավալի հիման վրա, եթե դա ծախսերի տեսակետից հիմնավորված է. 2) եթե զեղչի ենթակա ծառայությունը նոր սակագնով ծառայություն է, սակայն ոչ ավելի, քան հաճախորդների կողմից ծառայությանը բաժանորդագրվելու օրվանից 90-օրյա ժամկետով: Ցանկացած զեղչ պետք է լինի հրապարակային, բաց և նույնությամբ հասանելի նման իրավիճակներում գտնվող բոլոր հաճախորդներին. 2. Ծավալային զեղչերը կարող են հաշվարկվել տարբեր անձանց օգտագործած ծավալներն իրար գումարելու միջոցով, եթե այդ անձինք զբաղված են առևտրային ընդհանուր գործունեությամբ (բացառությամբ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու գործունեության) և կուտակված վճարների ենթահաշիվների համար չեն ստանում վճարման այլ հաշիվ, քան նույն ծավալն օգտագործող առանձին անձինք. 3. Զեղչումը կիրառվում է Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո: Անկախ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերից, Կարգավորողը կարող է մերժել ծառայությունների մատուցման մեջ գերիշխողի կողմից առաջարկված զեղչը, եթե դա կվնասի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների տվյալ տեսակի շուկայի մասնակից այլ անձանց մրցունակությանը: |