FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

Կրիպտոակտիվների պահառության նկատմամբ պահանջները.
1. Կրիպտոակտիվների պահառուն կրիպտոակտիվների պահառությունն իրականացնում է հաճախորդների համար առանձին կրիպտոակտիվների հաշիվներ բացելու և վարելու միջոցով.
2. Կրիպտոակտիվների հաշիվը կրիպտոակտիվների պահառուի կողմից վարվող էլեկտրոնային գրառումների ամբողջությունն է հաշվետիրոջ, հաշվետիրոջ հաշվում հաշվառվող կրիպտոակտիվների, այդ կրիպտոակտիվների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների սահմանափակումների, կրիպտոակտիվների հաշվառման ընդունման ժամկետների և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունների վերաբերյալ.
3. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հաճախորդների հանձնարարականների հիման վրա փոխանցումները կրիպտոակտիվների հաշիվներում հնարավորինս արագ գրանցելու համար: Կրիպտոակտիվների հաշիվներում գրանցվում են նաև հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հետ կապված իրավունքների ցանկացած փոփոխության հիմքերը: Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է անմիջապես գրանցել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավունքների փոփոխությունները և նոր ծագած իրավունքները հաճախորդի կրիպտոակտիվների հաշվում.
4. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է իրեն և իր հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահել ապակենտրոնացված գրանցամատյանում բացված տարբեր հաշիվներում (հասցեներում) կամ այլ կրիպտոակտիվների պահառուի մոտ բացված տարբեր հաշիվներում։ Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է երաշխավորել հաճախորդի սեփականության իրավունքն իր կողմից բացված և վարվող կրիպտոակտիվների հաշիվներում պահվող՝ հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների նկատմամբ.
5. Կրիպտոակտիվների պահառուն պետք է ունենա կրիպտոակտիվների պահառության իրականացման ընթացակարգեր, որոնք ուղղված են խաբեության, կիբերհարձակումների, անփութության կամ իր ներքին հաշվառման կամ տեղեկատվական և տեխնոլոգիական համակարգերի հետ կապված խնդիրների հետևանքով հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կամ դրանց նկատմամբ իրավունքների կորստի ռիսկի նվազեցմանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ընթացակարգերի համառոտ տարբերակը էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հաճախորդին՝ վերջինիս պահանջով.
7. Կրիպտոակտիվների պահառուն հնարավորության դեպքում պետք է ապահովի հաճախորդների կողմից իրենց պատկանող կրիպտոակտիվներով ամրագրված իրավունքների իրացումը: Եթե որևէ իրադարձության, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի փոփոխությունների հետևանքով հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվներից բխող կամ դրանցով ամրագրված իրավունքները փոփոխվում են, կամ ծագում են նոր իրավունքներ, կամ ստեղծվում են նոր կրիպտոակտիվներ, ապա այդ նոր իրավունքները կամ կրիպտոակտիվները պատկանում են հաճախորդներին, եթե այլ բան սահմանված չէ կրիպտոակտիվների պահառության պայմանագրով.
8. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ցանկացած պահի հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ էլեկտրոնային եղանակով հաճախորդին տրամադրել հաշվետվություն հաճախորդին պատկանող կրիպտոակտիվների հաշիվների, ժամանակահատվածի սկզբում և վերջում հաշիվներում առկա կրիպտոակտիվների մնացորդների, կրիպտոակտիվներով կատարված փոխանցումների կամ գործարքների մասին, ինչպես նաև պահառության հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ.
9. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է հնարավորինս արագ հաճախորդին տրամադրել ցանկացած տեղեկություն՝ կապված հաճախորդին պատկանող կրիպտոակտիվներով այն գործառնությունների հետ, որոնք պահանջում են հաճախորդի կողմից որևէ գործողություն՝ հավանություն կամ պատասխան.
10. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվության ձևի ու բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ.
11. Կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցները հաճախորդի պահանջով կամ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով նախատեսված դեպքերում հաճախորդներին հնարավորինս արագ վերադարձնելու նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

12. Կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների՝ իր հետ կապված գործոններով պայմանավորված (այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության կամ ներքին հսկողության համակարգերի խափանմամբ) կորստի դեպքում պարտավորություն է կրում հաճախորդների առաջ՝ կրիպտոակտիվների կամ դրանց հասանելիություն ապահովող միջոցների կորստի պահին կրիպտոակտիվների շուկայական արժեքի չափով: Սույն մասի իմաստով կրիպտոակտիվների պահառուի հետ կապված գործոններ չեն համարվում այն գործոնները, որոնք անկախ են կրիպտոակտիվների պահառության ծառայության մատուցումից, և կրիպտոակտիվների պահառուն չունի որևէ վերահսկողություն դրանց նկատմամբ, այդ թվում՝ կրիպտոակտիվների հիմքում ընկած ԱԳՏ-ի կամ թողարկողի հետ կապված գործոնները.
13. Եթե կրիպտոակտիվների պահառուն հաճախորդներին պատկանող կրիպտոակտիվները պահելու համար օգտվում է այլ կրիպտոակտիվների պահառուի ծառայություններից, ապա կրիպտոակտիվների պահառուն պարտավոր է այդ մասին նախապես տեղեկացնել իր հաճախորդներին.
14. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կրիպտոակտիվների պահառուների համար սահմանելու կրիպտոակտիվների հաշիվների բացման և վարման, կրիպտոակտիվներին հասանելիություն տրամադրող միջոցների պահպանման լրացուցիչ պահանջներ: