FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  337

Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հաճախականությունը.
1. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.
    1) համալիր հարկային ստուգման դեպքում՝
    ա. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ,
    բ. միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
    գ. ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
    2) տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝
    ա. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
    բ. միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան չորս հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
    գ. ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
2. Օրենսգրքի 336-րդ հոդվածին համապատասխան համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է՝ ելնելով ծրագրի հաստատման համար հիմք հանդիսացած հարկային տարվա արդյունքներով հարկ վճարողների ռիսկայնության աստիճանից.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ հարկային ստուգումների վրա.
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների անցկացման այն դեպքերի վրա, երբ`
    2) պետության օրինական շահերին վնաս հասցնելու կամ դրա վտանգի, այդ թվում` հարկի գումար, հարկման բազա թաքցնելու կամ դրանք պակաս ցույց տալու կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջները խախտելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց գրավոր տեղեկության հիման վրա վարչապետից ստացվել է գրավոր հանձնարարական.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  337

3) հարկ վճարողը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը կազմելու կամ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկներ, բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողը չի կրում հարկային հաշվարկ ներկայացնելու պարտավորություն.
    4) համալիր հարկային ստուգումը վերաբերում է համալիր հարկային ստուգմամբ ստուգվող իրավահաջորդ կազմակերպության իրավանախորդին (իրավանախորդներին) կամ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ներառված կազմակերպությունների իրավահաջորդներին.
    5) համալիր հարկային ստուգումն իրականացվում է լուծարային գործընթաց սկսելու մասին դիմում ներկայացրած կազմակերպությունում կամ Օրենսգրքով սահմանված դեպքերում անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ.
    6) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու վերաբերյալ.
    7) հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի մոտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների մեկից ավելի խախտումներ: Սույն կետում նշված դեպքում համալիր հարկային ստուգումների հանձնարարագրեր կարող են տրվել միայն տվյալ հարկային տարվա ընթացքում.
    8) իրականացվում են համալիր հարկային կամ բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) կամ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն հարկ վճարողների մոտ, որոնք ընդգրկված են հարկային և համապատասխան լիազոր մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.
    9) հարկ վճարողի կատարած՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներն արձանագրվել են նույն հարկ վճարողի մոտ հանդիպակաց հարկային ուսումնասիրության արդյունքում.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  337

10) համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Քննիչի պատճառաբանված որոշման պատճենն ստուգման հանձնարարագրի հետ տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.
    11) համալիր հարկային ստուգումն իրականացվում է պետական գույքի մասնավորեցման համար լիազոր պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ հարկ վճարողի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ: