FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  237

Մաքսային փորձաքննության իրականացումը.
1. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված դրույթների հիման վրա, սահմանում է մաքսային փորձաքննության իրականացման նպատակով ապրանքներից փորձանմուշներ և նմուշներ վերցնելու կարգը.
2. Մաքսային փորձաքննության եզրակացության ձևը սահմանում է Կոմիտեն։ Մաքսային փորձաքննության եզրակացության բոլոր էջերը ստորագրում է փորձագետը, և դրանք վավերացվում են մաքսային փորձաքննությունն իրականացնող մարմնի կնիքով.
3. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային փորձաքննության համար մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթեր և նույնականացման միջոցներ վերցնելու վերաբերյալ արձանագրության ձևը.
4. Միության մաքսային օրենսգրքին համապատասխան մաքսային փորձաքննության համար մասնագետների և փորձագետների ծառայությունների դիմաց վարձատրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Կառավարության սահմանած կարգով.
5. Լիազոր մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: