Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 65 Պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզելու միջոցները. 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի և եկամուտների կազմը պարզում է՝ 1) գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից պարտապանի, պարտապանի ամուսնու (ներառյալ նախկին) գույքի, պարտապանի եկամուտների և դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի մասին տեղեկատվություն ստանալով. 2) նոտարներից պարտապանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերի մասին տեղեկատվություն ստանալով. 3) պարտապանի բնակության (գտնվելու) կամ գործունեության վայրում, պարտապանին պատկանող կամ նրա տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի տարածքում գույքագրում իրականացնելով. 4) պարտապանից իրեն պատկանող գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր վերցնելով. 2. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են հարկադիր կատարողին հայտնել պարտապանի գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, որոնք հարկադիր կատարողը ստուգում է սույն օրենքով սահմանված կարգով. 3. Պարտապանի գույքի կազմը չի պարզվում, եթե, կատարման ենթակա ակտի համաձայն, բռնագանձումը կարող է տարածվել միայն որոշակի գույքի վրա։ |